ՀԱԿ-ը որոշել է իշխանությունների հետ իր բանակցողների կազմը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 3, 2011 0:07

Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա` հունիսի 2-ի արտահերթ նիստում որոշվել է այն անձանց ցանկը, ովքեր պետք է բանակցեն իշխանությունների հետ:

ՀԱԿ-ի քաղխորհուրդը հաստատել է պատվիրակության կազմը, որում ընդգրկված են.

Լեւոն Զուրաբյան – Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար)

Դավիթ Շահնազարյան – Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ

Վահագն Խաչատրյան – Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար

Ֆելիքս Խաչատրյան – Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար

Սամվել Աբրահամյան – ՀՀՇ վարչության փոխնախագահ

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի մայիսի 31-ի հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով, այն հանգամանքը, որ իշխանությունները կատարել են ընդդիմության երեք պահանջները, ապա ՀԱԿ-ը պատրաստ է իշխանությունների հետ երկխոսության գնալ, որի օրակարգը լինելու է արտահերթ ընտրությունների անցկացումը: «Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3-5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը»,-ասել էր ՀԱԿ առաջնորդը:

news.am

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Leave a Reply