Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Հռոմ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 2, 2011 22:54

Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին. տոնակատարությունների շրջանակում հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները ներկա են գտնվել զինվորական շքերթին, իսկ երեկոյան «Կվիրինալե» պալատում նրանք   կունկնդրեն տոնի առիթով կազմակերպված համերգը:

Այսօր ի պատիվ պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նախատեսված է նաև պաշտոնական ընթրիք` Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի և տիկին Կլիո Մարիա Նապոլիտանոյի անունից:

Ավարտելով աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կվերադառնա Երևան:

 

 

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply