Պերմում բացվել է «ներողությունների» ծառայություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2011 19:53

Պերմում բացվել է «ներողությունների» ծառայություն, որի հաճախորդ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ով կամենա:

Պատվիրատուն կարող է մասնագետին խնդրել իր անունից ներողություն խնդրել բարեկամներից, ամուսնուց, գործընկերներից:

Ընդ որում,  տեքստը կարող է կազմել ինքը`  պատվիրատուն, կամ հատուկ պատրաստված մասնագետը:

Ծիծաղաշարժ է, որ պատվերներ ստանում են ոչ միայն կատարած, այլև կատարելիք արարքների համար:

 

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply