Իտալիայում տեղի է ունեցել շքերթ` երկրի միավորման 150-ամյակի կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2011 19:06

Հռոմում  տեղի է ունեցել շքերթ` նվիրված Իտալիայի միավորման 150-ամյակին ու  Իտալիայի հանրապետության ստեղծման 65-ամյակին: Մասնակցել են Իտալիայի հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոն ու վարչապետ Սիլվեր Բերլուսկոնին: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 40 պետության ղեկավար և 80 երկրի ներկայացուցչություն: Մինչ միավորումը, Իտալիան մի քանի անկախ պետություն էր իրենից ներկայացնում: 1861-ին դրանց հիման վրա ստեղծվել է Իտալիայի թագավորություն, որտեղ իշխանությունը վերցրել էր Սարդինյան թագավորությունը: Այն գոյատևել է մինչև 1946 թիվը, արդյունքում, դառնալով հանրապետություն:

 

Դիտվել է 1547 անգամ:
Print Friendly

Leave a Reply