Թրթուրները գրոհել են գնացքի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2011 18:53

Ապրանքատարի մեքենավարը ստիպված է եղել երկաթուղային գնացքի ընթացքը դադարեցնել հսկայաքանակ ու ծայրահեղ քաղցած թրթուրների գրոհի պատճառով: Այս զավեշտալի դեպքը տեղի է ունեցել ներքին Մոնղոլիայում,ուր ամբողջ երկաթուղու մի հատված ծածկված է եղել կենդանի թրթուրներով, որոնք խանգարել են ապրանքատարի տեղաշարժին: Այս երևույթի պատճառներից մեկը թերևս կերի փնտրտուքն է երկաթուղու հակառակ կողմում: Գնացքի ընթացքը շարունակելու համար մեքենավարը ստիպված է եղել դիմել տրանսպորտային ոստիկանություն: Մի քանի տղամարդ զինվելով թիերով, սկսել են մաքրել ուղին գրեթե 3 ժամ:

 

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply