Ղարաբաղում հայերի դեմ կռված թուրք ազգայնականը ձերբակալվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | June 2, 2011 15:40
Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի՝ Դիարբեքիրում հունիս 6-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ սադրանքներ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է ծայրահեղ ազգայնականների շրջանում հեղինակություն Յուսուֆ Զիյա Արփաջըքը։ Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 17 հոգու, ովքեր նախապատրաստել են սադրանքներ իրականացնել հունիսի 6-ին Դիարբեքիրում տեղի ունենալիք Դեւլեթ Բահչելիի նախընտրական հանրահավաքի ընթացքում։
Ձերբակալվածների մեջ է նաեւ MHP-ի լեգենդար առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի մտերիմ եւ թիկնապահ Յուսուֆ Զիյա Արփաջըքը։ Վերջինս 1992-ին Ղարաբաղում պատերազմել է հայերի դեմ։ Կան նաեւ լուսանկարներ, որտեղ Արփաջըքը զինվորական հագուստով նկարվել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Արփաջըքը 2003-ին մեկնել է Իրաք պատերազմելու ամերիկյան ուժերի դեմ։
Արփաջըքը 1978-ից անդամակցում է ծայրահեղ ազգայնական «Իդեալիստների շարժում» կազմակերպությանը եւ դատապարտվել 10 տարի ազատազրկման։ Նրան անվանում են «Յուսուֆ հոջա», ով ծայրահեղ ազգայնականների մեջ մեծ հեղինակություն է վայելում։
news.am






Facebook
Tweet This
Email This Post
