Մահմեդական մոդելը գարեջուր խմելու համար ճիպոտների հարված կստանա Ռամադանից հետո

Օրվա լուր | | August 24, 2009 13:09

sari-kartikaՄալազիացի մահմեդական մոդել Կարտիկա Սարի Դեվի Շուկարնոն, ով դատապարտվել էր գարեջուր խմելու համար, ճիպոտի 6 հարված կստանա մահմեդականների Ռամադան տոնից հետո:

Իսլամիստական իշխանությունները, ինչպես հաղորդում է «BBC»-ն, դատավճիռը համարում են ոչ թե պատիժ, այլ դաստիարակչական քայլ:

Այժմ մոդելին ազատ են արձակել: Սակայն ազատ արձակման պատճառը դեռ հայտնի չէ· մալազիական օրենքներով` ճիպոտի հարվածների դատապարտվածը պետք է բանտարկված լինի մինչև դատավճռի ի կատար ածումը:

Դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ: Կարտիկա Սարի Դեվին ամբողջությամբ ընդունել էր իր մեղքը և դատարանի վճիռը չէր բողոքարկել:

Դատավճիռը մեծ աղմուկ է առաջացրել Մալազիայում· այստեղ էթնիկ մալազիացիները պարտավոր են ենթարկվել իսլամական օրենքներին, մինչդեռ այդ օրենքները չեն վերաբերում Մալազիայում բնակվող չինական և հնդկական համայնքներին:

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply