Ագռավների ընտանիքը ահաբեկել է Հարավային Սախալինի քաղաքապետարանին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 2, 2011 15:48
Հարավային Սախալինի քաղաքապետարանի աշխատակիցները դիմել են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության տեղային կառավարման բաժին մի արտասովոր խնդրանքով` քաղաքային վարչության տարածքից աքսորել ագռավների ագրեսիվ ընտանիքին:
Նրանք ստիպված են եղել դիմել նման քայլի, երբ թևավորները քաղաքապետարանի շենքի մոտով անցուդարձ անողներին սկսել են հալածել: Պարզվել է, որ ագռավների ընտանիքը բույն է հյուսել շենքի հարևանությամբ աճող նոճու վրա ու ձու ածել: Հոգատար ծնողները սկսել են ակտիվորեն պաշպանել ապագա սերունդը` հարձակվելով բոլորի վրա: Ագռավների գրոհից վերջին շաբաթում շատ բողոքներ են եղել, ինչը ստիպել է «աքսորի» որոշում կայացնել: Այսօր արդեն բույնը տեղափոխվել է, սակայն նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:






Facebook
Tweet This
Email This Post
