Որդին ծեծել է մորը և սպառնացել սպանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 2, 2011 15:46
Հունիսի 1-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ բնակարաններից մեկում որդին մորը սպանության սպառնալիքներ է տվել:
Մեկնած օպերատիվ խմբին 53-ամյա տանտիրուհին հայտնել է, որ ժամը 21.30-ին որդին` 20-ամյա Նվեր Բ.-ն, վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել իրեն և խոհանոցային դանակով ու հոսանքի լարով սպառնացել սպանել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նվեր Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
