Փոխըմբռնման հուշագրի ստորագրում էներգետիկ ռեսուրսների մասին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 2, 2011 15:26

Հունիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների մասին: Այս փոխըմբռնման հուշագրով սահմանվում է գիտելիքների ու փորձաքննության փոխանակման շրջանակը ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև Հայաստանում ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների բնութագրման ու գնահատման, ինչպես նաև այդ ռեսուրսների պատասխանատու և կայուն զարգացման ու շահագործման  ասպարեզում: Փոխըմբռնման հուշագիրը նաև ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների ծառայության ու ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից Հայաստանի էներգետիկ ռեսուրսների, այդ թվում այրվող թերթաքարների պաշարների համատեղ գնահատման ու տեխնիկական ուսումնասիրությունների հնարավորություն է նախատեսում:

Դեսպան Յովանովիչը նշեց, որ «գոհունակություն է հայտնում, որ նախարար Մովսիսյանի հետ ստորագրում է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև լրացուցիչ համագործակցության մասին այս փաստաթուղթը, որը կօգնի ուսումնասիրել ու զարգացնել Հայաստանի էներգետիկ ռեսուրսները»:

 

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply