Մոսկվայում կգործի «շտապ օգնություն»` կենդանիների համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 2, 2011 14:32
Մոսկվայի պետական անասնաբուժական ծառայությունը հինգ մեքենա կհատկացնի կենդանիների շտապ օգնությանը, որոնք կահավորված կլինեն ախտորոշման փոքրածավալ ու ժամանակակից բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:
Բժիշկների բրիգադը կարձագանքի բոլոր այն ահազանգներին, որոնց դեպքում, ասենք, դժբախտ պատահար է եղել կամ էլ կատաղություն է հայտնաբերվել:
Բացի բուժօգնությունից, կտրամադրվի նաև մասնագիտական վճարովի խարհրդատվություն: Կանչը կարժենա 1250 ռուբլի, բացառությամբ, եթե շան տերն ունի տեսողական հաշմանդամություն:






Facebook
Tweet This
Email This Post
