«Գազպրոմ»-ն ուզում է գազ գնել Ադրբեջանից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 4, 2009 16:24

gazprom57633-1«Գազպրոմ»-ը ցանկանում է ադրբեջանական գազ գնել ինչպես ներկայում Կասպից ծովի առափնյա «Շահ դենիզ» հանքավայրի շահագործման առաջին փուլի, այնպես էլ ծրագրվող երկրորդ փուլի շրջանակներում. ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիևը:

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ի պատվիրակությունն այժմ գտնվում է Բաքվում և Ադրբեջանի պետական նավթընկերության հետ բանակցություններ է վարում գազի մատակարարումների հարցի շուրջ:

«Բանակցությունները տևական գործընթաց է, քանի որ խոսքը երկարաժամկետ համաձայնագրի մասին է, և կողմերը ռազմավարական հարցեր են լուծում»,-ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ «Գազպրոմ»-ն անցյալ տարվա հունիսին առաջարկել է ադրբեջանական գազը ձեռք բերել առևտրային գներով:

Նախարարի հավաստմամբ` Ադրբեջանն իր գազի գնման վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններ է ստացել, մասնավորապես` Իրանից, որը ցանկանում է գնել «Շահ դենիզ» նախագծի երկրորդ փուլի շրջանակներում ստացվելիք ամբողջ գազը: «Մենք պետք է գնահատենք բոլոր առաջարկները և ընտրենք առևտրային տեսանկյունից մեզ համար ամենաշահավետը»,-ասել է նախարարը:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply