Համաշխարհային շուկան արձանագրել է նավթի աննախադեպ բարձր գին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՍՍԵ, ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 19, 2009 18:01
Նավթի գինը համաշխարհային շուկայում աճել է 4.4 տոկոսով` հասնելով վերջին վեց ամսվա ընթացքում գրանցված մաքսիմալ ցուցանիշին` մեկ բարելը 58, 47 դոլար: Նման միտումը մասնագետները բացատրում են նախ` համաշխարհային տնտեսությունում գործարար իրավիճակի բարելավմամբ, երկրորդ` նավթ արդյունաբերող Նիգերիայում կառավարական և զինվորական խմբավորումների միջև հակամարտության թեժացմամբ, ինչպես նաև ԱՄՆ արևելքում գտնվող նավթամշակող խոշորագույն գործարանում բռնկված հրդեհի հետևանքներով:
Աղբյուրը`ԻՏԱՐ-ՏԱՍՍ
լուսանկարը` ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի






Facebook
Tweet This
Email This Post
