Կմեկնարկեն Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 2, 2011 13:53

Հունիսի առաջին տասնօրյակում կմեկնարկեն Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ավարտված են նախագծանախահաշվային աշխատանքները, եւ մնում է միայն որոշվի, թե որ շինարարական կազմակերպությունն է իրականացնելու դրանք: Վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2011թ-ի վերջին: «Դրանից հետո թանգարանը որոշ ժամանակ եւս փակ կլինի, որի ընթացքում կձեւավորվի մշտական ցուցադրություն»,- նշեց Մ. Օթարյանը:

Նրա խոսքով’ բացի հիմանորոգումից, որը բարենպաստ պայմաններ կստեղծի աշխատակիցների, եւ այցելուների համար, թանգարանը խնդիր ունի նոր մշտական ցուցադրության ձեւավորման: «Այն, ինչ հիմա է ցուցադրվում թանգարանում, հնաոճ է, եւ մենք 21-րդ դարում չենք կարող հասարակությանը նման ձեւով ներկայանալ»,- շեշտեց Մ. Օթարյանը:

Նշենք, որ թանգարանը չի վերանորոգվել շուրջ 25 տարի:

 

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply