Տնօրենների հավաստագրման վերջին քննությունը չի հաղթահարել 14 մասնակից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 2, 2011 13:52

Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին անցկացված տնօրենների հավաստագրման հերթական քննությանը 93 մասնակիցներից ներկայացել են 91-ը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, մասնակիցներից գրավոր’ թեստային փուլը չեն հաղթահարել 11, իսկ բանավոր փուլը’ 3 հոգի:

Նշենք, որ ընդհանուր առմամբ, քննությունների երկրորդ փուլին նախատեսվում է, որ կմասնակցեն 1066 վերապատրաստված մասնակիցներ: Հիշեցնենք, որ առաջին փուլին վերապատրաստվել են 450 տնօրեններ, քննությանը մասնակցել 360-ը, իսկ արդյունքում հավաստագիր են ստացել 267-ը: Քննության անցկացման համար տրվում է 90 րոպե: Հարցաշարը բաղկացած է 60 հարցից, եւ անցողիկ շեմը համարվում է պատասխանների 90 տոկոս ճիշտ լինելը:

 

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply