«Բիլլ» փոթորիկը հասել է Կանադա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2009 12:24

hurricane-warningԿանադայի Ատլանտյան ափ է հասել «Բիլլ» փոթորիկը: Ալիքների բարձրությունը հասնում է 6 մետրի: Քամու արագությունը առանձին հատվածներում գերազանցում է 120 կմ ժամը: Ուժեղ քամին պոկել է էլեկտրահաղորդալարերը:

Փոթորկի հետ միաժամանակ Կանադայում հորդառատ անձրևներ են և նաև կարկուտ: Տեղական օդանավակայանները, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը, փրկարարները փակել են բոլոր լողափերը:

Զոհերի և տուժածների մասին տեղեկույթուններ չկան:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply