Սարսափելի հիվանդությունը «սողում» է Եվրոպայով մեկ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 2, 2011 12:31
Վտանգավոր աղիքային ինֆեկցիան, որ առաջին անգամ ախտորոշվել է Գերմանիայի տարածքում, ապա Իսպանիայում, Դանիայում,Շվեյցարիայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում ու Ավստրիայում, արդեն 16 եվրոպացու կյանք է խլել ու շարունակում է նորանոր տարածքներ գրավել:
Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ նմանատիպ հիվանդություն են գրանցել նաև չեխ բժիշկները. վերջերս Գերմանիայում հյուրընկալված կինը Չեխիայում դիմել է բժշկի նմանատիպ ախտանշանով:
Ի դեպ, Գերմանիան պաշտոնապես հաստատել է այն փաստը, որ Իսպանիայից ներկրված վարունգն անվտանգ է, այդուհանդերձ, եվրոպական երկրներում չեն շտապում իսպանական բանջարեղենի ներկրումը վերականգնել:






Facebook
Tweet This
Email This Post
