Աշակերտը դանակի սպառնալիքով փորձել է բանկ թալանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 2, 2011 12:29

Հունիսի 1-ին, ժամը 13.45-ին, «Հայէկոնոմբանկ»-ի Իջևանի մասնաճյուղից ոստիկանության Իջևանի բաժնում տագնապային ահազանգ է ստացվել:

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում վնասազերծել է ավազակային հարձակում կատարած՝ Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ, միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Անդրանիկ Առուստամյանին:

Պարզվել է, որ ժամը 13.45-ին, նա մտել է նշված մասնաճյուղ և դանակի սպառնալիքով՝ բանկի հաշվապահ-գանձապահ Քնարիկ Խ.-ից գումար պահանջել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ Անդրանիկ Առուստամյանը բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին։

Ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Անդրանիկ Առուստամյանը ձերբակալված է։

Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply