Էջմիածնի Իսիլե Մուլինո փողոցի մոտակա պուրակում 2 անգամ հրդեհ է բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 2, 2011 12:20

Հունիսի 1-ին`ժամը 15.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Իսիլե Մուլինո փողոցի հարակից պուրակում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.47-ին, մարվել` 15.59-ին:  Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Ժամը 19.40-ին կրկին ահազանգ է ստացվել  Իսիլե Մուլինո փողոցի հարակից պուրակում հրդեհի բռնկման մասին:  Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 19.53-ին, մարել`20.12-ին:

Այրվել է 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

 

 

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply