Սիրիական Ռաստան քաղաքում սպանվել է ավելի քան 40 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2011 12:03

Սիրիական Ռաստան  քաղաքում, որտեղ հուզումները ճնշելու նպատակով կառավարական զորք էր մտցվել, սպանվել է առնվազն 41 մարդ, ընդ որում, ինչպես իրավապաշտպան մարմիններն են տեղեկացնում, բոլորն էլ խաղաղ բնակիչներ են: Իսկ  սիրիական իշխանություններն իրենց հերթին հայտնել են 3 սպանված զինծառայողի մասին:

Լրատվական գործակալության տեղեկատվության մեջ նշվում է, որ զինծառայողները զոհվել են «զինված ահաբեկիչների հետ կռվի  ժամանակ, ովքեր վախեցնում ու սպանում են խաղաղ բնակիչներին»: Սիրիայի իշխանությունները` Բաշար Ասադի գլխավորությամբ հայտարարում են, որ բողոքի ակցիա կազմակերպում են իսլամականներն ու օտարերկրյա վարձկանները, ովքեր ցանկանում են երկրում իրավիճակն ապակայունացնել:

 

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply