Ճապոնիայի վարչապետը խոստացել է հեռանալ պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2011 11:35

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը կհեռանա պաշտոնից  այն ժամանակ, երբ երկրաշարժի հետևանքները կվեարացվեն: «Ես ցանկանում եմ , որ իմ փոխարեն նոր սերունդ գա  այն բանից հետո, երբ ես կկատարեմ  իմ դերը Ճապոնիայի վերականգնման գործում»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ  անցկացված հարցման համաձայն պարզվեց, որ ճապոնացիների 70% կողմ է Կանի պաշտոնաթող լինելուն: Վերջին շրջանում Կանին քննադատում են, ասելով, որ նա բավականաչափ միջոցառումներ չի ձեռնարկում երկրաշարժի ու ցունամիի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Հունիսի 2-ին Ճապոնիայի խորհրդարանը  քննարկելու է  վարչապետին անվստահության քվե ներկայացնելու հարցը: Եթե այն հաստատվի, ապա Նաոտո Կանը ստիպված կլինի լքել պաշտոնը 10 օրում:

 

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply