Երեխան բարձրացել էր տանիքը և չէր կարողանում իջնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 2, 2011 12:09
Հունիսի 1-ին`ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 14-րդ փողոցում գտնվող երաժշտական դպրոցի տանիք երեխա է բարձրացել, չի կարողանում ինքնուրույն իջնել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարների ուժերով տանիքից իջեցվել է 2000թ.-ին ծնված Աշոտ Կարապետյանը:






Facebook
Tweet This
Email This Post
