Ստորագրվել է վարկային համաձայնագիր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 2, 2011 11:11

Հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀԲ Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը ստորագրեցին «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագիր»  39 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային համաձայնագիրը: Գումարը` որպես ենթավարկ, կտրամադրվի «ԲԷՑ» ՓԲԸ-ին էլեկտրահաղորդման ցանցի հուսալիության բարձրացմանն ու թողունակության մեծացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Ծրագրի «էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում»  բաղադրիչով նախատեսվում է փոխել Հրազդան ՋԷԿ-ից դեպի Շինուհայրի ենթակայան ձգվող էլեկտրահաղորդիչ գիծը:  Երկրորդ մասը  տեխնիկական օժանդակություն է:

Վարկը տրամադրվում է 25 տարվա մարման ժամկետով, որից 10 տարին` արտոնյալ, որի ընթացքում մայր գումարի մարում չի կատարվում: Վարկի տոկոսադրույքը կազմում է` 6-ամսյա ԱՄՆ դոլարի Libor + փոփոխական մարժա: Վարկի սպասարկման գծով վճարվում է նաև միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.25 %-ի չափով:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply