Բոսթոնի Սուրբ Ստեփանոս հայկական վարժարանի աշակերտները` Սփյուռքի նախարարությունում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 2, 2011 10:45
Հունիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Բոսթոնի Սուրբ Ստեփանոս հայկական վարժարանի մի խումբ աշակերտներ` վարժարանի հայերեն բաժնի պատասխանատու Արտեմիս Տեր-Մկրտչյանի և ծնողների ուղեկցությամբ:
Ամեն տարի ավարտական քննություններից հետո վարժարանի աշակերտներն այցելում են Հայրենիք: Արդյունավետ համագործակցություն է հաստատվել Բոսթոնի Սուրբ Ստեփանոս վարժարանի և Հայաստանի Անանիա Շիրակացի ճեմարանի միջև:
Ողջունելով հյուրերին և զրուցելով աշակերտների հետ` նախարար Հ.Հակոբյանը խորհուրդ տվեց լավ սովորել, լսել ծնողներին և լինել լավ քաղաքացիներ: Աշակերտներին մաղթելով ուսման մեջ և ապագա բոլոր ձեռնարկումներում մեծ հաջողություններ` նախարարը հորդորեց մշտապես հավատարիմ մնալ հայկական ազգային արժեքներին և նպաստել Հայրենիքի ամրապնդմանն ու հզորացմանը:
Նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը և հայապահպանությանը, հայրենադարձությանը ու Սփյուռքի ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերը: Նա անդրադարձավ նախարարության կողմից իրականացվող երիտասարդական, կրթական և մշակութային ծրագրերին («Արի տուն», «Մեր մեծերը», էլեկտրոնային գրադարան և այլն):
Նախարարի տեղակալը կարևորեց «Արի տուն» ծրագիրը` նշելով, որ ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած մեր հայրենակիցները հնարավորություն են ունենում այցելել պատմամշակութային վայրեր, դասընթացների միջոցով ծանոթանալ հայ գրականությանը, մեր ժողովրդի եւ Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը, ազգային երգին ու պարին: 2011թ. ծրագրում որոշ փոփոխություններ են եղել, մասնավորապես, ծրագրի մասնակիցներն այս տարի բացի ընտանիքներում հյուրընկալելուց, կլինեն նաև «Արի տուն» երիտասարդական ճամբարում, որն ավելի մեծ հնարավորություն կտա մտերմանալու:
Վարժարանի աշակերտները դիտեցին «Արի տուն» ծրագրի մասին տեսաֆիլմ, որից հետո նրանց հանձնվեցին ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով և նախաձեռնությամբ հրատարակված գրքեր եւ խտասալիկներ:






Facebook
Tweet This
Email This Post
