Ազատ է արձակվել 358 դատապարտյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 2, 2011 10:38

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:

Հունիսի 1-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 358 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 5 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը`  ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 33-ը,

«Էրեբունի» – ազատ է արձակվել 84-ը,

«Վարդաշեն» – ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,

«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 23-ը, կրճատում 1,

«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» – ազատ է արձակվել 35-ը,

«Վանաձոր» – ազատ է արձակվել 14-ը,

«Սևան» – ազատ է արձակվել 40-ը,

«Հրազդան» – ազատ է արձակվել 17-ը,

«Աբովյան» – ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,

«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,

«Կոշ» – ազատ է արձակվել 70-ը:

Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքից հաղորդում  են, որ համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply