Կոլեգիայի ընդլայնված նիստ՝ գիտության դրամաշնորհների հարցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2011 21:50

ՀՀ Հանրային խորհրդի՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերով հանձնաժողովի կոլեգիան հունիսի 3­ին հրավիրած ընդլայնված նիստում կքննարկի գիտության ոլորտում տրվող դրամաշնորհների հետ կապված հարցեր:

Քննարկմանը հրավիրված են Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

 

Կոլեգիայի ընդլայնված նիստը տեղի կունենա ՀԽ 607 սրահում (Էրեբունի փլազա, 6-րդ հարկ), սկիզբը՝ ժամը 16-00-ին:

 

 

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

 

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply