ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 1, 2011 21:07

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 1-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը Սփյուռքի աջակցության հարցեր:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ Հայրենիք-Սփյուռք համերաշխությունն ու միասնականությունը:

Կարևորելով բանակաշինությանը Սփյուռքի աջակցությունը` Պերճ Սեդրակյանը նշել է, որ այսուհետ ռազմակրթական ծրագրերին աջակցելը լինելու է Հայ բարեգործական ընդհանուր միության ուշադրության կենտրոնում:

 

 

 

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply