Հանգստյան օրերին Կոտայքում և Շիրակում երեք հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 24, 2009 11:39

Երեկ, ժամը 16.32-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում: Դեպքի վայր մեկնած հրշեջները հրդեհը մեկուսացրել են ժամը 18.30-ին, մարել` 19.45-ին: Ամբողջությամբ այրվել է Ռ. Ախցխեցյանին պատկանող առանձնատունը` 120 քմ մակերեսով:

Նույն օրը, Ժամը 19.30-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջները հրդեհը մարել են 20.50-ին: Այրվել է Ռ. Մխիթարյանին պատկանող տան բակում պահեստավորված 5 տոննա խոտ:

Օգոստոսի 22-ին էլ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Փրկարար ծառայության տվյալներով`Վ. Գիլոյանին պատկանող տան բակում այրվել է 1 տոննա անասնակեր:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply