Այսօր Մերլին Մոնրոն կդառնար 85 տարեկան
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 1, 2011 17:29
Լեգենդար կինոդերասանուհի ու երգչուհի Մերլին Մոնրոն 2011-ի հունիսի 1-ին կդառնար 85 տարեկան: Մերլինը մահացել է 1962-ի օգոստոսի 5-ին, 36 տարեկան հասակում:
Հազարավոր տղամարդկանց երազների տիրուհին բազմիցս է կրկնել. «Սերն ու աշխատանքը միակ արժեքավոր բաներն են կյանքում: Աշխատանքը սիրո ինքնատիպ դրսևորում է»:
Իր կյանքում նա մերթ ընդ մերթ զբաղվել է տարբեր գործերով: Չնայած նրա հիմնական դերակատարումները կարծես թեթև ժանրում են եղել, նա երազել է խաղալ Դոստոևսկու վեպերից մեկն ու մեկի էկրանավորման մեջ: Մերլինը (Նորմա Ջին Մորտեսոն) ծնվել է 1926-ի հունիսի 1-ին, Լոս Անջելեսում: 18 տարեկանում աշխատել է որպես ֆոտոմոդել, շուտով սկսել է յուրացնել նաև դերասանի վարպետությունը, իսկ 1940-ականներին արդեն նկարահանվել է:
Մերլինը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների ու հայտնի մարդկանց հետ: Պաշտոնական տվյալներով, Մերլինն ինքնասպան է եղել, սակայն, մինչ օրս նրա մահվան մասին խոսակցությունները չեն դադարում:






Facebook
Tweet This
Email This Post
