Կինը ծննդաբերում է երկու արգանդով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2011 17:07

Սոլթ Լեյք Սիթիից  34-ամյա տիկին  Կրոմարը հազվադեպ պատահող ֆիզիոլոգիական  շեղում ունի, որը հայտնի է uterus didelphys անունով: Այլ խոսքով` կինը երկու արգանդ ունի: Երբ  հղիացավ, նրան ասացին, որ ունենալու է աղջիկ ու տղա: Ընդ որում, երեխաները ծնվելու են տարբեր ժամանակներում: Բժիշկները հայտարարել են, որ բեղմնավորման հնարավորությունն ու տարբեր արգանդներով հղիանալու հավանականությունը 5 մլն-ից մեկն է: Ընդ որում, 100-ից քչերին է հաջողվել միաժամանակ  կրկնակի  հղիություն ունենալ: Առաջին ուլտրաձայնային հետազոտության ժամանակ կնոջը  տեղեկացրել են, որ երեխաներից մեկն արդեն 5-շաբաթական է, իսկ մյուսը` 6: Կինն արդեն երեք երեխա ունի և նրա ֆիզիոլոգիական շեղումը ոչ մի կերպ  նախկինում չի խանգարել հղիությանը: Կրկնակի հղիության մասին նորությունը նրան հուզել է : Բժիշկներն իսկույն զգուշացրել են, որ երեխաները կարող են ժամանակից շուտ լույս աշխարհ գալ ու  նվազ քաշով:

 

Դիտվել է 3184 անգամ:
Print Friendly

Leave a Reply