Սերժ Սարգսյանն ընդունել է Ասադ Ալամին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 1, 2011 17:31

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին` ինչպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության, այնպես էլ մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին բանկի շարունակական և արդյունավետ օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ՀԲ-ի ծրագրերի ընթացքին,  ինչպես նաև համագործակցության առաջիկա ծրագրերին:

 

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply