Ճավա կղզում արթնացել է Թիմբանգ հրաբուխը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 1, 2011 16:03
Կենտրոնական Ճավայում արթնացել է Դիենգի բարձրավանդակի հրաբուխներից մեկը: Առաջին արտանետումները Թիմբանգ հրաբխից գրանցվել են դեռևս կիրակի:
Իսկ այսօր իսկական ժայթքումներ են եղել: Հրաբուխն ակտիվ արտաժայթում է ծծմբական գազ: Հայտարարվել է երրորդ աստիճանի տագնապ: Տեղական իշխանությունները հայտնում են, որ մոտակա գյուղակներից տարհանվել է 1200 մարդ, իսկ շրջակա գոտին հայտարարվել է արգելված:
Չհաստատված տվյալների համաձայն, հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է ավելի քան 5 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
