Նախագահն այցելել է «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարան

Պաշտոնական, Օրվա լուր | | June 1, 2011 15:26

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում բացված «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարան:

Ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված և ամբողջությամբ ավտոմատացված ու արդիական հոսքագծերով համալրված  գործարանի բացման արարողությունից  հետո Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել կարբոնացված քաղցրահամ ըմպելիքներ արտադրող այս գործարանի  կարողություններին, զարգացման ծրագրերին: Այդ ծրագրերի համաձայն, գործարանն առաջիկայում նախատեսում է տեղադրել բնական հյութի արտադրության նոր հոսքագիծ, որի արտադրատեսակները կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլև կարտահանվեն հարևան և Միջին Ասիայի երկրներ:

 

Դիտվել է 1344 անգամ:
Print Friendly

Leave a Reply