Օլիմպիականները մեր շարքերում են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 1, 2011 15:14
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ուշագրավ միջոցառում էր կազմակերպել` «Օլիմպիականները մեր շարքերում են» նշանաբանով: Պայքարի ոլորտ էին ներգրավվել Երևանի 12 վարչական տարածքների 23 մանկապարտեզների սաները: Մրցավայր էր դարձել մայրաքաղաքի «Միկա» մարզասրահը:
Մասնակիցներին ողջունելով ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ սա երեխաների համար առաջին քայլն է սեփական ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերելու, հետագայում էլ նոր հաջողությունների հասնելու, Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար:
Երեխաներն ուժերը չափեցին հինգ մրցաձևում` վազք (30 մ), փոխանցավազք, պարանի ձգում, հեռացատկ տեղից, գնդակի նետում:
Պարտվողներ չեղան, քանի որ նշանաբանը օլիմպիական էր` մասնակցությունն արդեն հաղթանակ էր: Բոլոր մասնակիցներն էլ ստացան մարզաշապիկներ, գրենական պիտույքներ, գրքեր, նոր լիցք ստացած վերադարձան իրենց տները:






Facebook
Tweet This
Email This Post
