«Միցուբիշի»-ն Էլեկտրաէներգիայով աշխատող մեքենա կթողարկի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2009 16:17

mitsubishi-elektroauto-iev-1Ճապոնիայի «Միցուբիշի» ավտոկոնցեռնն այսօրվանից սկսել է նոր Էլեկտրամոբիլների արտադրությունը: Նոր մեքենաները կարող են լիցքավորվել տան վարդակից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ճապոնիայի Կուրասիկի քաղաքում ավտոկոնցեռնի առաջին գործարանն ամբողջ թափով կսկսի աշխատել այս տարվա հուլիսին:

Պլանների համաձայն` 2010 թվականի մարտի վերջին այս գործարանը կթողարկի 1.500 ավտոմեքենա: Մեկ տարի անց թողարկումը կավելացվի մինչեւ 5.000, իսկ 2011 թ•-ին` մինչեւ 15.000:

Կոնցեռնն արդեն 2000-ից ավելի պատվեր ունի: Չափսերով ոչ մեծ, չորսդռնանի ավտոմոբիլի Էլեկտրաշարժիչը գործի Է գցվում իոնալիթիումային մարտկոցի միջոցով:

Հատուկ սարքն ավտոմեքենային թույլ Է տալիս լիցքավորվել ընդամենը կես ժամում, իսկ նույն գործողությունը տնային պայմաններում 200 վոլտ լարմամբ ցանցի օգտագործման դեպքում կպահանջի 7 ժամ:

Էլեկտրամոբիլը կարող Է զարգացնել ժամում մինչեւ 130 կիլոմետր արագություն եւ առանց վերալիցքավորման անցնել 160 կիլոմետր տարածություն:
Մեքենայի հիմնական առավելությունը «զրոյական արտանետում»-ն է:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply