ՄԱԳԱՏԷ-ն ճապոնական ԱԷԿ-ը համարել է անպաշտպան ցունամիներից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 1, 2011 14:48
ՄԱԳԱՏԷ-ն ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ին նվիրված հայտարարություն է ներկայացրել:
Փաստաթղթում ՄԱԿ-ի միջուկային բաժինը դրական է գնահատել վթարի հետևանքների վերացման ուղղությամբ ճապոնական իշխանությունների ձեռնարկները:
Այդուհանդերձ, փորձագետները եզրակացրել են, որ ճապոնական ատոմակայաններն այնքան էլ պատրաստ չեն ցունամիների:
Առաջարկություններում օբյեկտիվ գնահատական է տրվել ԱԷԿ-ի պաշտպանվածությանը ու քննադատվել երեքամյա վաղեմության առաջարկներն անտեսելու համար:
Հայտարարության վերջնական ու լիարժեք տարբերակը կներկայացվի հունիսի 20-ին վենայում:






Facebook
Tweet This
Email This Post
