Պերուում ավտովթարից 19 մարդ է զոհվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 24, 2009 11:11
Հարավամերիկյան Պերու պետության հարավում երեկ տեղի ունեցած ավտովթարի պատճառով 19 մարդ է զոհվել, 10-ը ստացել մարմնական վնասվածքներ: Դեպքի վայրում ընթանում են փրկարարական աշխատանքներ:
Պատահարը տեղի է ունեցել Կիչուաս բնակավայրի մոտակայքում` Այակուչո քաղաքից Պերու գնացող ավտոբուսը շեղվել է ճանապարհից և ընկել ձորը: Ընթանում է հետաքննություն` պարզելու պատահարի պատճառները:
Պերուի ճանապարհներին ավտոպատահարներ բավականին հաճախ են տեղի ունենում· հիմնական պատճառը, ըստ «Վեստի»-ի, ճանապարհների ոչ բարվոք վիճակն է, մառախուղը, որ սովորական երևույթ է պերուական Անդերում և ոչ որակյալ վարորդները, ովքեր վարորդական վկայական են գնում «սև շուկայում»:
Վերջին 1 ամսվա ընթացքում Պերուում նման մի քանի պատահար է տեղի ունեցել, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ առնվազն 10 մարդ է զոհվել:






Facebook
Tweet This
Email This Post
