Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան շրջվել է ձորը. վարորդի վիճակը ծանր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2011 14:15

Հունիսի 1-ին  ժամը 04.45-ի ստացված տեղեկատվության համաձայն` Արագածոտնի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրում՝ Բազմաբերդ գյուղի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի 25ՍՏ603 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը, վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Թալին քաղաքի մեկ մարտական հաշվարկ:  Ժամը 05.12-ին հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Արթիկ քաղաքի Տոնականյան փողոցի 2-րդ շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ 1972թ. ծնված Սմբատ Դարբինյանը, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին քաղաքի հիվանդանոց:  Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

 

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply