Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տոնական միջոցառում պաշտպանության նախարարությունում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 1, 2011 13:47
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 1-ին տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են նախարարության զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների հարյուրավոր երեխաներ:
Միջոցառման ժամանակ կազմակերպվել է տոնական համերգ, մանկական նկարների ցուցահանդես, ինչպես նաև մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում:






Facebook
Tweet This
Email This Post
