Գետերը վարարել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2011 13:47

Մայիսի 31-ին ժամը 09.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգիս գետի վարարման հետևանքով վնասվել է Վայոց ձորի Գետափ գյուղը սնուցող խմելու ջրի մոտ 3 մ. հատված ջրագիծը:  Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են Գետափ գյուղին պատկանող մոտ 3 հա մշակովի հողատարածքներ: Նույն օրը ժամը 19.15-ին ստացված տեղեկատվության համաձայն` Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են նաեւ Վայոց ձորի Հերմոն գյուղին պատկանող մշակովի հողատարածքներ և ջրածածկման վտանգ է սպառնում հետիոտնային երկու կամրջի:  Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:  Ժամը 00.10-ին հաղորդագրություն ստացվեց, որ ողողված հողա­տարածքների չափը ճշտվում է, իսկ հետիոտնային երկու կամրջին ջրածածկման վտանգ չի սպառնում:

Նույն օրը ժամը 22.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ  Եղեգիս գետի վարարման հետևանքով ողողվել են Վայոց ձորի մարզի Շատին-Եղեգիս միջհամայնքային ավտոճանապարհի մոտ 30 մ ճամփեզրի հատվածը և 1000 քմ. պտղատու այգին:  Դեպքի վայրում է գտնվել Վայոց ձորի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:  Ավտոճանապարհի ողողման հետևանքով այն դարձել է միակողմանի երթևեկելի, ողողման շարունակվելու դեպքում կդառնա անանցանելի:

Նույն օրը ժամը 19.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գավառա գետի վտակը վարարել է և ջրածածկման վտանգ է սպառնում Գեղարքունիքի մարզի  Գանձակ գյուղի ափամերձ հողատարածքներին:  Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային վարչության փրկարար ջոկատը:  Մինչև ժամը 21.15-ը փրկարարների և գյուղացիների համատեղ ուժերով իրականացվել են գետի հունի պատերի և ափապատնեշների ամրացման աշխատանքներ:  Ժամը 21.30-ի դրությամբ գետում ջրի մակարդակը նվազել է:

 

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply