Իրանը Անգելա Մերկելի ինքնաթիռի հետ կապված սկանդալը բացատրել է տեխնիկական խնդրով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2011 9:31

Իրանի իշխանությունները ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի  ինքնաթիռի համար օդային տարածքը փակելը բացատրել է  “տեխնիկական խնդիրներով”: IRNA գործակալության  հայտարարության համաձայն, Կանցլերի ինքնաթիռին Իրանի օդային տարածքով թռչելու թույլտվություն տրվել է անմիջապես տեխնիկական խնդիրները վերացնելուց հետո. դրա մասին իսկույն հայտնել են Գերմանիայի դեսպանատուն: Որոշ տվյալների համաձայն, սխալվել է  գերմանացի օդաչուն, որը Իրանի օդային սահման մտնելուց սխալ կոդ է հաստատել: Անգելա Մերկելի ինքնաթիռի հետ կապված  պատմությունը մայիսի 31-ին, դիվանագիտական սկանդալի պատճառ  է դարձել: Մերկելը, որ  ուղևորվում էր Հնդկաստան պաշտոնական բանակցությունների, չի կարողացել ժամանակին հասնել Դելի: Երբ Մերկելի ինքնաթիռը հատել է Իրանի սահմանը, անձնակազմին հրահանգել են  դադարեցնել հետագա թռիչքը` թույլտվության բացակայության պատճառով:  Դրա համար ինքնաթիռը մի քանի ժամ Իրանի ու Թուրքիայի սահմաններում պտույտներ է կատարել, մինչև համապատասխան թույլտվությունը ստացել է: Ողջ այդ ժամանակամիջոցում, անձնակազմն ապարդյուն իրանական դիսպետչերների հետ բանակցում էր, իսկ վերջիններս հարցումներին չէին պատասխանում: Թույլտվություն ստացվել է միայն գերմանական ԱԳՆ օգնությամբ:

 

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply