Հունաստանում 3 օր է` մոլեգնում են անտառային հրդեհները· կրակն արդեն սպառնում է մայրաքաղաք Աթենքին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 24, 2009 10:54
Հունաստանում հրշեջները չեն կարողանում մարել մայրաքաղաք Աթենքի արվարձաններին մոտեցած անտառային հրդեհները: Իտալիան և Ֆրանսիան հրշեջ ինքնաթիռներ են ուղարկել Հունաստան` մոլեգնող հրդեհի դեմ պայքարելու համար:
Հազարավոր մարդիկ հրդեհի սպառնալիքի պայմաններում ստիպված լքում են իրենց տները, տասնյակ կառույցներ են արդեն այրվել: Զոհեր և տուժածներ չկան:
Իշխանությունները Աթենքից 23 կմ հյուսիս գտնվող Այոս-Ստեֆանոս քաղաքի էվակուացման որոշում են կայացրել· բոլոր բնակիչները` ոտքով կամ մեքենայով, հեռացել են քաղաքից: Էվակուացվել է նաև մոտ 20 հիվանդանոց և մի հոգեբուժական կլինիկա:
Հրդեհը սկսվել է դեռ ուրբաթ օրվանից, շոգ եղանակի և ուժեղ քամու պատճառով այն արագ տարածվել է` աստիճանաբար ավելի լայն մակերես ընդգրկելով:
Ողջ Աթենքը ծածկված է ծխով: «BBC»-ն հաղորդում է, որ կրակն արդեն ընդգրկել է 12 հազար հեկտար տարածք:
Աթենքի շրջակա տարածքներից բացի` ուժեղ հրդեհներ են նաև Հունաստանի կենտրոնական մասում, Էվբեյա, Սկիրոս և Զակինֆ կղզիներում:






Facebook
Tweet This
Email This Post
