ՆԱՏՕ-ի ռումբերից զոհվել է 700 խաղաղ լիբիացի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 1, 2011 9:09

Լիբիական իշխանությունները մեղադրել են ՆԱՏՕ-ին  երկրում իրականացրած ռմբակոծությունների համար, որին զոհ են դարձել  700 խաղաղ լիբիացիներ: Կառավարության մամլո քարտուղար Մուսա Իբրահիմը  Տրիպոլիում կոնֆերանսի ժամանակ ասել է, թե մարտի 19-ից մայիսի 26-ն ընկած  ժամանակահատվածում  հրթիռակոծության զոհ է դարձել 718 մարդ, 4067-ը վիրավորվել է,  որից 433-ն էլ ծանր վիճակում է: Նա նշել է, որ խոսքը միայն խաղաղ բնակչության մասին է:  Իսկ թե   զինծառայողներից  ինչքան զոհեր են տվել, Մուսա Իբրահիմը   հրաժարվել է ասել: Մինչդեռ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացված էին տվյալներ, որոնց համաձայն 1200 քաղաքացի սպանվել կամ էլ անհետ կորել է`  փորձելով նավով լքել երկիրը:

 

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply