Ռեկորդային աշխատավարձ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 1, 2011 9:14

Կատարի ֆուտբոլի ֆեդերացիան իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային ռեկորդային աշխատավարձով աշխատանք է առաջարկել: Եթե մասնագետը գլխավորի այդ երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը, ապա տարեկան կստանա 36 մլն եվրո: Նախատեսվում է, որ մարզիչն աշխատանքի անցնի 2013-ին: Գվարդիոլան իսպնական ակումբում աշխատանքը կավարտի 2012-ին, որից հետո մեկ տարով հանգստի կգնա: Մարզիչը «Բարսելոնայի» ղեկը ստանձնել էր 2008-ին: Անցած ժամանակամիջոցում նրա գլխավորությամբ թիմը երեք անգամ դարձել է Իսպանիայի առաջնության հաղթող, երկու անգամ ուժեղագույն է ճանաչվել Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում` 2009-ին և 2011-ին: Գվարդիոլայի օգնությամբ ակումբը հաղթել է նաև Իսպանիայի գավաթի խաղարկությունում և աշխարհի ակումբային առաջնությունում: Հավելենք, որ Գվարդիոլան որպես ֆուտբոլիստ մի քանի տարի խաղացել է Կատարում: 2003-2005-ին նա պաշտպանել է այդ երկրի «Ալ Ահլի» ակումբի պատիվը: Ի դեպ, Գվարդիոլանան պաշտպանել է Կատարի թեկնածությունը 2022-ի աշխարհի առաջնության անցկացման վայր  դառնալու պայքարում: Ի վերջո, Կատարը հաղթել էր մրցությունում և իրավունք ստացել այդ ստուգատեսը կազմակերպելու:

 

 


Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply