Վետերան ֆուտբոլիստները սկսեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 1, 2011 8:38

Թայլանդում  մեկնարկեց վետերան ֆուտբոլիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը:  Մեր երկրի ներկայացուցիչներն առաջին տուրում ազատ էին խաղից: «Ա» ենթախմբում, որտեղ ընդգրկված է մեր թիմը, կայացել է երկու հանդիպում: Թայվանի հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Թայլանդի վետերանների առաջին թիմին, իսկ Ավստրալիայի վետերան ֆուտբոլիստները 9:0 հաշվով հաղթել են Շոտլանդիայի հավաքականին: «Բ» ենթախմբում հանդես եկող Իրանի հավաքականը 5:0 հաշվով հաղթել է Թայլանդի երկրորդ թիմին, իսկ Նոր Զելանդիայի վետերանների հավաքականը 3:0 հաշվով առավելության է հասել Անգլիայի թիմի նկատմամբ: Հայաստանի վետերան ֆուտբոլիստներն իրենց առաջին խաղում հանդիպելու են Թայվանի թիմի հետ:

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply