Հայերը նախընտրում են հանգստանալ արտասահմանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2011 1:13

2011 թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 116 հազ. մարդ: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2010 թ. նույն ժամանակահատվածի համեմատ` Հայաստանից մեկնողների թիվը աճել է 27.6 տոկոսով:

Հատկանշական է, որ հանրապետության ներսում զբոսաշրջիկների թիվը 2011 թ. առաջին եռամսյակում կազմել է 37.5 հազ. մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.9 տոկոսով:

Այսպիսով` արտաքին զբոսաշրջության ծավալներն ու աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են ներքին զբոսաշրջության համապատասխան ցուցանիշներին:

 

 

news.am

 

Դիտվել է 1568 անգամ:
Print Friendly

Leave a Reply