Մայիսի 31-ը շիկահեր կանանց համաշխարհային օրն Է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | May 31, 2011 23:15
Մայիսի 31-ին նշվում է շիկահերների՝ տղամարդկանց սրտերը «նվաճողների» եւ բազմաթիվ անեկդոտների հերոսուհիների օրը:
Այս տոնը նշվում է 2006 թվականից, երբ առաջին անգամ հանձնվեց «Ադամանդե հերակալ» մրցանակը. սա առաջին հատուկ մրցանակն Է շիկահեր կանանց՝ տաղանդավոր, խելացի, հաջողակ, մոդայիկ եւ անչափ կանացի խարտյաշների համար:
Գիտնականների կարծիքով՝ իսկական շիկահերը հազվադեպ երեւույթ Է, եւ նրանց հաշվարկներով արդեն 2202 թվականին խարտյաշ կանայք վերջնականապես կանհետանան Երկրի երեսից:
Միայն վերջին 50 տարվա ընթացքում շիկահեր տղամարդկանց եւ կանանց թիվը մոլորակի բնակիչների ընդհանուր թվի 49 տոկոսից կրճատվել Է մինչեւ 14 տոկոս: Իսկ դրա պատճառները մի քանիսն են: Նախ, որպեսզի երեխան շիկահեր ծնվի, երկու ծնողներն Էլ պետք բաց գույնի մազեր ունենան: Երկրորդ՝ այն երկրներում, որտեղ գերակշռում Է մազերի մուգ գույնը, բնակչությունն անշեղորեն աճում Է, իսկ ահա եվրոպացիները՝ գերմանացիները, սկանդինավները, ռուսաստանցիները, որոնք «շիկահեր գենի» կրողներն են, ավելի ու ավելի հաճախ են սահմանափակվում մեկ երեխայով:






Facebook
Tweet This
Email This Post
