Դոմինիկ Սթրոս-Կանը տան սպասուհու փոխարեն տղամարդ է վարձել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 31, 2011 23:16
ԱՄՀ-ի ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը իր նյույորքյան բնակարանը (որտեղ կապրի մինչ դատավարությունը) մաքրելու համար վարձել է տղամարդ: Այդպիսով նա կամենում է հնարավոր մեղադրանքներից զերծ մնալ: Սթրոս -Կանը ներկայումս բնակվում է նյույորքյան 14 մլն արժողությամբ առանձնատանը , որի մաքրությունը պահպանելու համար երկու տղամարդ է վարձել: Տանը կա կինոթատրոն, մարզասրահ, սաունա և 4 ննջասենյակ: Առանձնատանը բնակվելու համար Սթրոս-Կանը վճարում է 50 հազար դոլար` ամսական: Նրա նկատմամբ շուրջօրյա տեսահսկում է կատարվում: Նա ոտքին GPS հաղորդիչ է կրում, ինչը հնարավորություն է տալիս հետևել նրա յուրաքանչյուր քայլին: Բնակարանը Սթրոս-Կանը կարող է լքել միայն 3 պայմանով` բժշկի ու եկեղեցի այցելության, դատարան ներկայանալու դեպքում: Ի դեպ, բանտից ազատվելու գրավը կազմում է 6 մլն դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
