Վրաստանի խորհրդարանը վավերացրել է հակահայկական նախագծի վարկը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 31, 2011 23:01
Վրաստանի խորհրդարանը մայիսի 31-ին վավերացրել է Ադրբեջանի հետ համաձայնագիրը` Վրաստանին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի համար լրացուցիչ 575 մլն դոլար երկարաժամկետ վարկ հատկացնելու վերաբերյալ:
Երկաթգիծը կառուցվում է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրով: Նախագծով ենթադրվում է կառուցել նոր 105-կմ-անոց երկաթգծային մայրուղի, որից 76 կմն անցնելու է Թուրքիայի, 29-ը` Վրաստանի տարածքով: Վրաստանում վերակառուցվելու է նաեւ Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթգիծը:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը բազմիցս արժանացել է հայկական ոկղմի քննադատությանը, քանի որ այն ըստ էության Հայաստանի մեկուսացմանը միտված հերթական նախագիծն է:
news.am






Facebook
Tweet This
Email This Post
