Մլադիչին Բելգրադից ուղարկել են Հաագա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2011 22:53

Սերբիայի հանրապետության զինուժի շտաբի նախկին պետ Ռատկո Մլադիչը, որ ձերբակալվել էր Սերբիայում (կասկածվում է  հանցագործության մեջ) տեղափոխվել է Հաագա, ուր նրան կդատեն: Այս որոշումը կայացնելուց մի քանի ժամ առաջ տեղական դատարանը մերժել էր Մլադիչի  ու նրա փաստաբանների բողոքարկումը, ովքեր պնդում էին, թե նախկին գեներալին չի կարելի  երկրից դուրս բերել` վատառողջության պատճառով: Դատավորները թույլ են տվել Մլադիչին  այցելել դստեր գերեզման, որ 1994-ին ինքնասպան էր եղել: Մլադիչին մեղադրանք կառաջադրվի  զինվորական հանցագործությունների համար, այդ թվում` հազարավոր մահմեդական-տղամարդկանց  զանգվածային սպանությունը  1995-ին Սերեբրենիցա քաղաքում: Պաշտպանները կտրականապես հերքում են բոլոր մեղադրանքները:

 

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply